ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածի 166-րդ կմ-ը, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երի, Սևան-Դդմաշեն, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հրազդան-Ջրառատ, Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Արմավիրի մարզում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երը, Վարդենիսի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ճանապարհները, Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան 1-10 կմ-երը, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ը, Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ը, Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 15-20 կմ-ը, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 50-55-րդ կմ-երը, Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 14-20 կմ-երը, Գյումրի-Վանաձոր, Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ ավտոճանապարհները և Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ճանապարհները:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է բուք, իսկ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գավառ-ի հատվածում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատված՝ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: