Ֆրանսիան չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Հիշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին ուղղակի հիշատակում չի եղել, սակայն, համաձայն օրենքի, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»:
«Վերոնշյալ իրենքը հարված է խոսքի ազատությանը»,- ասվում է դատարանի վճռի մեջ։
Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի ընդունած օրենքը հարուցել էր Թուրքիայի դժգոհությունը: Թուրքական կազմակերպությունները փաստաթուղթը ուղարկել էին քննարկման Ֆրանսիայի Սահմանադրական դատարան՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով։
Օրենքի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը հերքող անձին սպառնում էր 1 տարվա ազատազրկում և 40 հազար եվրոյի չափով տուգանք։