Բաժիններ՝

Մտավախություն ունենալով Թրամփից՝ Էդուարդո Էռնեկյանը նոր բիզնես է սկսում

Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանն անհանգստացած է լատինաամերիկյան երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրատնտեսական քաղաքականությունից, գրում է արգենտինական Clarin պարբերականը։

Վերջինս հիշեցնում է, որ ծագումով հայ միլիարդատիրոջ Corporación América ընկերությունը, որը ղեկավարում է Արգենտինայի, Բրազիլիայի, Պերուի, Ուրուգվայի, Էկվադորի խոշորագույն օդավակայանները, կարծում է, որ Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունները վերանայելու Թրամփի նախընտրական հայտարարությունները կարող են բացասաբար ազդել միջտարածաշրջանային երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Պարագվայ, Ուրուգվայ, Բոլիվիա, Չիլի) առևտրատնտեսական միության վրա։

Պարբերականը հայտնում է, որ կապված իր մտավախությունների հետ՝ Արգենտինայի խոշորագույն գործարարը պատրաստվում է ներկայանալ Բուենոս Այրեսի ֆոնդային բորսայում՝ իր ընկերությունների բաժնետոմսերով։

Էդուարդո Էռնեկյանը, ում կարողությունը գնահատվում է 1.8 մլրդ դոլար, պլանավորում է նաև սեփական բանկ բացել Արգենտինայում, որը նման կլինի հայաստանյան իր Converse բանկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս