Սեյրան Օհանյանի անունից բանակցությունները վարում է Սամվել Բաբայանը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ այս օրերին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը զբաղված է ՀՀ նախկին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի լոբբինգով: Նա վերջինիս անունից բանակցություններ է վարում կուսակցությունների ղեկավարների ու քաղաքական գործիչների հետ հնարավոր համագործակցության մասին:

«Ու թեեւ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձեւավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, իրականում՝ դե ֆակտո այդ գործառույթները իր վրա է վերցրել Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ 2000 թվականին Բաբայանը մեղադրվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի համար եւ դատապարտվեց 14 տարի ազատազրկման: Նկատենք, որ մինչեւ վերջերս Սամվել Բաբայանի եւ Սեյրան Օհանյանի միջեւ կար բացահայտ թշնամանք, ինչը այս օրերին երկուստեք մոռացվել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս