Պրեմիերայի նախագահը՝ ընդդեմ «Բարսելոնայի»
Պիկեն միակը չէ, ում պետք է հանգստանալ: Ֆուտբոլասերները երևի կհիշեն «Վալենսիա»-«Բարսելոնա» խաղի այն դրվագը, երբ կատալոնացիների գոլից հետո մրցակցի երկրպագուները ջրով լի շիշ նետեցին ֆուտբոլիստների վրա: Այս դրվագում հիմնականում տուժեցին Նեյմարն ու Մեսսին: «Վալենսիան» այս դրվագի համար շատ թեթև պատիժ ստացավ՝ 1500 եվրո տուգանք և նկատողություն, ինչը նման իրավիճակների համար շատ տարօրինակ է:
Ֆեդերացիայում առաջարկեցին հաշվի առնել այն, որ այս դրվագից հետո իրենց դեմքերը բռնեցին նաև այն ֆուտբոլիստները, ում շիշը չէր կպել:
«Տգեղ իրավիճակ էր, և երկու կողմերն էլ պետք է սթափվեն և ստանան իրենց պատիժը»,- հայտարարեց Պրեմիերայի նախագահը:
«Բարսելոնայի» համար ցանկալի չէ, որպեսզի ֆեդերացիայի հետ կոնֆլիկտը լինի մամուլի քննարկումների առանցքում, սակայն իրավիճակն այնպիսին է, որ լռել չի ստացվում: Պրեմիերայի նախագահի և կատալոնական ակումբի լարված հարաբերությունները գնալով ավելի են թեժանում:
Սիրարփի Աղաբաբյան