Խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին. 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում մանկահասակ երեխաներ

Հունվարի 18-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 QR 153 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Մ.) և «Mercedes» մակնիշի 34 AA 321 (վարորդ՝ 1983 թ. ծնված Ռ. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վ. Մ.-ը, Ռ. Գ.-ը, ուղևորներ՝ 2013 թ. ծնված Ռ. Ն.-ը, 1965 թ. ծնված Գ. Մ.-ը, 1999 թ. ծնված Ա. Լ.-ը և 2013 թ. ծնված Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով փրկարարների և շտապօգնության աշխատակիցների ուժերով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Բժիշկները վարորդների և Ռ. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Լ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Գ. Մ.-ինը և Է. Գ.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա:

Տեսանյութեր

Լրահոս