Բաժիններ՝

Բիշքեկի ավիաաղետի վայրում աշխատում է ավելի քան 1000 փրկարար ու բժիշկ

Բիշքեկի մերձակայքում Turkish Airlines-ի Boeing 747 բեռնատար ինքնաթիռի աղետի վայրում աշխատում են Ղրղըզստանի ԱԻՆ-ի, ՆԳՆ-ի, Ազգային գվարդիայի և առողջապահության նախարարության ավելի քան 1000 աշխատակիցներ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ղրղզըստանի փոխվարչապետ Մուհամեդկալըյա Աբուլղազիևին։

«Դեպքի վայրում աշխատում է ԱԻՆ-ի 300 փրկարար, ՆԳՆ-ի 500 աշխատակից, Ազգային գվարդիայի 90 զինծառայող, տրանսպորտի նախարարության մոտ 100 աշխատակից։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավվել է 14 բրիգադ ու 20 միավոր տեխնիկա»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը հարվածից 3-4 մասի է բաժանվել։
«Զոհերի աճյունամասերը ցրված են ամենուր»,- ասել է նա։

Turkish Airlines-ի բեռնատար Boeing 747-400-ը կործանվել է հունվարի 16-ին Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավորության վրա։
Վերջին տվյալների համաձայն՝ ավերվել է 32 բնակելի տուն, զոհվել է 35 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս