Աղբանոցների թռչունները սպառնում են Բեյրութի օդանավակայանի ինքնաթիռների աշխատանքին
Ինքնաթիռների աշխատանքին, որոնք ուղևորվում և վայրէջք են կատարում Բեյրութի օդանավակայանում, սպառնում են հարևան աղբանոցներում կեր փնտրելու նպատակով հավաքված թռչուններ, հայտարարել է Լիբանանի տրանսպորտի նախարար Յուսեֆ Ֆենիանոսը։
Լիբանանցի նախարարը հայտարարել է, որ երկիրը բախվել է արտակարգ դրության, քանի որ թռչունները շարունակում են ժամանել օդավանավակայանի հարակից շրջաններ։
Երեկ Middle East Airlines-ի ինքնաթիռը բախվել էր թռչունների մեծ երամի Բեյրութի օդանավակայում վայրէջքի ժամանակ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Ակտիվիստները կոչ են անում փակել աղբանոցը, քանի դեռ իրավիճակը չի հանգեցրել վթարի։
«Կոստա-Բրավա» աղբանոցը օդանավակայանի տարածքում գոյացել է 2016թ. մարտին՝ որպես աղբային ճգնաժամի ժամանակավոր լուծում, որն առաջացել էր Բեյրութի գլխավոր աղբանոցի փակումից հետո։