Կարեն Կարապետյանը հանձնարարեց առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստից առաջ մի քանի հանձնարարականներ տվեց:

Տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին վարչապետը հանձնարարեց համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:

«Մասնավորապես դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ առաջինը՝ համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրւթյան կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծողների նկատմամբ, շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին: Երկրորդ՝ ապրանքները, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է, և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են, կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում, ընդ որում, այդ ապրանքների արտադրությունը կազմակերպման կամ արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետ գնել միջին ժամկետում»,- ասաց վարչապետը:

 

Տեսանյութեր

Լրահոս