«Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանն ու Էդմոն Մարուքյանն ի՞նչ կապ ունեն Վանաձոր քաղաքի ավագանու հետ». Մամիկոն Ասլանյան

«Վանաձորի ավագանին անգործության մատնված չէ, որովհետև ավագանու ընդամենը մի հատվածն է բոյկոտում նիստերը, իսկ մյուս հատվածը նիստերին ներկայանում է: Ավագանու գործունեությունը միայն նիստեր գումարելով չի սահմանափակվում, ինչպես իր ելույթներից մեկում նշել էր Քրիստ Մարուքյանը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների՝ կառավարություն ուղարկած դիմումին, որով պահանջում են կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը և նոր ընտրություններ նշանակել, Մամիկոն Ասլանյանն ասաց, որ այդ դիմումի տակ ստորագրած մարդիկ կապ չունեն Վանաձորի հետ:

«Կառավարություն ուղարված դիմումի տակ ստորագրել են մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեն Վանաձոր քաղաքի ավագանու հետ. ոչ ավագանու ֆրակցիայի ղեկավար են, ոչ ավագանու անդամ են: Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանն ու Էդմոն Մարուքյանն ի՞նչ կապ ունեն Վանաձոր քաղաքի ավագանու հետ, որ դիմում են ստորագրում՝ ներկայացնում կառավարություն, թե՝ Վանաձորի ավագանու լիազորությունները կրճատեք: Այդ նույն հաջողությամբ Վանաձորի ավագանին դիմում ներկայացնի, ասի՝ Էդմոն Մարուքյանին մանդատից զրկեք, ճի՞շտ կլինի»:

 

Տեսանյութեր

Լրահոս