Երևանում փրկարարները բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են 51-ամյա կնոջ դի
Հունվարի 4-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել 1965 թ. ծնված Լ. Ե.-ի դին: