Բաժիններ՝

Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչներին արգելվել է տանը վայրի կենդանիների պահել

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները զգալիորեն խստացրել են կենդանիներին պահելու կանոնները և արգելել են տանը պահել վայրի կենդանիներ։ Այս մասին հայտնում է Zawya ռեսուրսը։

Այսուհետ ընձառյուծներ, վագրակատուներ և այլ էկզոտիկ կենդանիների թույլատրվում է պահել միայն կենդանաբանական այգիներին և գիտական կենտրոններին։ Տանը վայրի կենդանի պահելու դեպքում անձը կտուգանվի 136 հազար դոլարով։ Վայրի կենդանիներին մարդկանց վրա հարձակման հրահրելու համար նախատեսվել է 3-7 տարվա ազատազրկում։ Եթե տնային կենդանու՝ տուժածի վրա հարձակման արդյունքում վերջինս մահանա, ապա կենդանու տերը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման։

Փոփոխություններ են կատարվել նաև տնային կենդանիների պահման կանոններում։ Շուն պահելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն ստանալ, իսկ հասարակական վայրերում կենդանուն զբոսանքի տանելիս շունը պետք է վզափոկ կրի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս