Բաժիններ՝

Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել Սիրիայի հարցով համագործակցությունը Թուրքիայի և Իրանի հետ

Ռուսաստանը կշարունակի ուժեղացնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով համագործակցությունը Թուրքիայի և Իրանի հետ։ Այս մասին Interfax-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Հետագայում ևս կավելացնենք փոխգործակցությունն Անկարայի, Թեհրանի ու տարածաշրջանի մյուս երկրների հետ սիրիական ուղղությամբ»,- ասել է նա։
Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիայի և Իրանի հետ համագործակցությունը հնարավոր դարձրեց արևելյան Հալեպից մարդկանց ինքնակամ տարհանումն ու զինված ընդդիմության հեռացումը քաղաքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս