Բաժիններ՝

Թուրքիայում դատարանը ԶԼՄ-ներին արգելել է լուսաբանել ռուս դեսպանի սպանությունը

Թուրքական զանգվածային լրատվամիջոցներին արգելել են լուսաբանել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։

Համապատասխան որոշումը կայացրել է Անկարայի դատարանը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Այդկերպ, թուրքական ԶԼՄ-ներին արգելվում է հրապարակել նորություններ, տեսանյութեր ու լուսանկարչական նյութեր, որոնք արվել են հանցագործության կատարման վայրում և դրանից հետո, գրել մարդասպանի հետ կապեր ունեցող կասկածյալների մասին։
Արգելքը գործելու է մինչև հետաքննության ավարտը։

Գործակալության տեղեկություններով՝ վճիռը կայացվել է Անկարայի գլխավոր դատախազության խնդրանքով։ Վերջինս կարծում է, որ ցանկացած հրապարակում կարող է խոչընդոտ դառնալ գործի «առողջ» հետաքննության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս