Օդեսայի կենդանաբանական այգու տնօրենը աքաղաղի հագուստով երգել է
Օդեսայի կենդանաբանական այգին հրապարակել է ամանորյա շնորհավորական տեսահոլովակ, որում հաստատության տնօրեն Իգոր Բելյակովը նկարահանվել Է գալիք տարվա խորհրդանիշի՝ աքաղաղի դերում:
Բելյակովը երգում է ռուսական շանսոնի ոճով, երգում նա, մասնավորապես, հորդորում է «ամեն բանում ձգտել կատարելության» եւ «չամաչել ինքն իրենից»:
Օդեսայի կենդանաբանական այգու տնօրենն առաջներում էլ է նմանօրինակ հոլովակներ պատրաստել. մասնավորապես, 2015 թվականի սկզբին նա քաղաքի բնակիչներին տոների առթիվ շնորհավորել է այծի կերպարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: