Բաժիններ՝

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործը դատարանում է

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Երեկ քրեական գործը մակագրվել է այդ դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։

Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Խաչիկ Կոսյանին, Արթուր Զաքարյանին, Յուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերոբվ և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կեպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` խմբի կազմում կատարել են խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: 5-ի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս