Բաժիններ՝

Զավեն Բադոյանը վերադարձել է «Գոմել»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը վերադարձել է բելառուսական «Գոմել», որի կազմում հանդես է եկել 2014 թվականին` անցկացնելով 29 խաղ, դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Այդ մասին հաղորդում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:

Բադոյանը «Գոմել»-­ի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր:

«Բադոյան»­ն ընթացիկ մրցաշրջանում հանդես էր գալիս Երևանի «Բանանց»-­ում, սակայն հոկտեմբերին խզել էր պայմանագիրը և տեղափոխվել «Ալաշկերտ»: Ստանալով նոր առաջարկություն` ֆուտբոլիստը տեղափոխվել է բելառուսական ակումբ:

Դեկտեմբերի 22­-ին լրանում է Բադոյանի 27­-ամյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031