Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/495f05c720c5d2770da17536f3215cfc.jpg)
Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 91 AL 777 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Ս. Ղ.) բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել և ընկել է տրոլեյբուսի լարերի վրա:
Ս. Ղ.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը և սահմանազատել տարածքը:
Լուսանկարները` Տիգրան Մազմանյանի