Ռուսաստանը ցուցադրել է հինգերորդ սերնդի իր նորագույն կործանիչը
Յ. Գագարինի անվան ռուսական ավիացիոն գործարանը ցուցադրել է հինգերորդ սերնդի իր նորագույն բազմաթիրախային կործանիչի (Т-50) լուսանկարները: Լուսանկարները հրապարակվել են գործարանի կայքում:
Կործանիչը մեկտեղանի հարվածային ինքնաթիռ է, որի կոնստրուկցիայում լայնորեն կիրառվում են կոմպոզիտային նյութեր:
Ինքնաթիռի թռիչքատեխիկական բնութագրիչները պաշտոնապես չեն բացահայտվում: Հայտնի է, որ կործանիչը պետք է ստանա բացառիկ մանևրելու կարողություն: Ռուսաստանը հաշվարկում է այն հագեցնել սպառազինության ու ռադիոէլեկտրոնային պայքարի ամենաժամանակակից միջոցներով:
Կործանիչների սերիական արտադրությունը, ինչպես սպասվում է, սկսվելու է 2018թ.: Ռուս զինվորականները մինչև 2020թ. պետք է ստանան հինգերորդ սերնդի 55 կործանիչներ: