Բաժիններ՝

Բերդ-­Ճամբարակ ավտոճանապարհին բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15­-ի ժամը 21.00-­ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Բերդ­-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սարավան-­«Զանգեր», Սոթք­-Քարվաճառ, Ստեփանավան­-Օձուն, Վանաձոր­-Դիլիջան, Գյումրի­-Արմավիր, Գյումրի-­Ամասիա, Գյումրի­-Վանաձոր, Գյումրի-­Լանջիկ, Գյումրի-Ջաջուռ, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները: Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններին տեղ­տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բերդ­Ճամբարակ ավտոճանապարհին բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա­Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատար ավտոմեքենաներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս