Բաժիններ՝

4 դեմ ձայնով ընդունվեց «1000 դրամների» օրենքը

Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ 90 կողմ ձայնով (դեմ և ձեռնպահ չկար) ընդունվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին  և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կրկին միաձայն՝ կողմ 89 ձայներով։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ձայների՝ կողմ՝ 84, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 հարաբերակցությամբ։

Նշենք, որ քվեարկություններից առաջ պատգամավոր Թևան Պողոսյանը հորդորեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին գրանցման պատկերը վերականգնել. «Ինձ թվում է՝ մարդիկ կան, որոնք այստեղ ներկա չլինելով գրանցված են՝ կանաչ կոճակն է վառված»։ Գ. Սահակյանն էլ ասաց, որ սովորաբար քվեարկություններից հետո է պատկերը վերականգնվում։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս