Պետդեպը խոստովանել է, որ Սիրիայի իշխանությունները գրեթե ամբողջությամբ վերահսկում են Հալեպը
ԱՄՆ Պետդեպը խոստովանել է, որ Հալեպը գրեթե ամբողջությամբ անցել է Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Մենք չենք կարող հերքել, փաստերն ինքնին վկայում են այն մասին, որ գրեթե ողջ Հալեպը գրավվել է ռեժիմի կողմից»,- հայտարարել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։
Սակայն նա նշել է, որ «Հալեպի պաշարման դադարեցումը չի հանգեցնի Սիրիայի պատերազմի ավարտի»։
Նա դարձյալ նշել է, որ ռազմական ճանապարհով երկրում անհնար է լուծել հակամարտությունը, ինչի հետ կապված էլ «ձախողված» է անվանել Սիրիայի կառավարության ռազմական ջանքերը քաղաքը գրավելու առումով։