ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապաններին հասանելի են 10% զեղչեր Duty Free գոտիներում

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում են ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների համար նախատեսված ակցիայի մեկնարկի մասին:

Մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը, Մոսկվայի Շերեմետեվո օդանավակայանի միջազգային տերմինալներում, Imperial Duty Free խանութներում և Դոմոդեդովո օդանավակայանի Heinemann Duty Free и Travel Value խանութներում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան 10%  զեղչ՝ գնումների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով: Զեղչը տարածվում է նաև նշված խանութներում գործող այլ զեղչերի և հատուկ առաջարկների վրա:

Զեղչը գործում է միայն Մաքսային միության սահմաններից դուրս մեկնող չվերթների համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս