Բաժիններ՝

Կուբայում մեկնարկել է Ֆիդել Կաստրոյի աճյունափոշու հուղարկավորման արարողությունը

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի աճյունափոշով ավտոշարասյունը ժամանել է Սանտյագո դե Կուբայի «Սանտա-Իֆիգենիա» գերեզմանատուն, հայտնում է Կուբայի հեռուստատեսսւթյունը:

Ավտոշարասյունն ուղեկցել են քաղաքի հազարավոր բնակիչներ: 1919185_640x420

Շաբաթ օրը Կուբայի Կոմկուսի ու նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն հայտարարել էր, որ հուղարկավորման արարողությունը լինելու է համեստ:

Ֆիդել Կաստրոն մահացել է 90 տարեկան հասակում անցած ուրբաթ օրը: Երկրում ազգային սուգ է հայտարարվել՝ իջեցվել են ազգային դրոշները, չեղյալ են հայտարարվել տոնական միջոցառումները: 1919187_640x421

Ֆիդել Կաստրոյի աճյունափոշին տեղափոխող ավտոշարասյունը քաղաքի փողոցներով է անցել Կուբայի ազգային հիմնի հնչյունների ներքո:

Կուբայի իշխանություններն արգելել էին գերմանական Bild և իտալական Corriere della Sera թերթերի լրագրողներին լուսաբանել հուղարկավորությունը՝ այդ պարբերականներն անվանելով «ոչ հավասարակշռված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031