Դատարանը ֆրանսիական քաղաքին պարտադրել է հրապարակից հեռացնել Մարիամ Աստվածածնի քանդակը
Դատարանը պարտավորեցրել է ֆրանսիական Պուբլյե քաղաքի վարչակազմին ազատվել Մարիամ Աստվածածնի արձանից, որը տեղադրված է քաղաքային հրապարակում:
Համաձայն դատարանի որոշման՝ այն խախտում է հասարակական վայրերում կրոնական խորհրդանիշների ցուցադրման համազգային արգելքը: Դատարանի որոշման մասին պատմել է քաղաքի քաղաքապետ Գաստոն Լակրուան:
Դատարանը քաղաքի վարչակազմին 3 ամիս է տվել քանդակից ազատվելու համար: Դրանից հետո քաղաքը կտուգանվի օրական 100 եվրոյով, եթե դատարանի որոշումը չկատարվի:
Աստվածածնի մարմարե ֆիգուրը քաղաքի գլխավոր հրապարակում տեղադրվել էր 2011թ., այն հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ դրա տեղադրումը ֆինանսավորվել էր քաղաքային բյուջեից: