Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» հանդիպումն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով՝ 4:1:

Հանդիպման հաշվիը 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո բացեց Զլատան Իբրահիմովիչը: 35-րդ րոպեին «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Էշլի Ֆլետչերը հավասարեցրեց խաղի հաշիվը:

Ընդմիջումից հետո՝ 48-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Մարսիալը իր հաշվին գոլ գրանցեց: 62-րդ րոպեին Իբրահիմովիչն իր հաշվին դուբլ ձևակերպեց: Երկրորդ խաղակեսի ավելացրած 4-րդ րոպեին Մարսիալը խփեց իր երկրորդ գնդակը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ» 4:1

Կարդացեք նաև

Գոլեր. Իբրահիմովիչ, 2,62 Մարսիալ, 48, 90+4 – Ֆլետչեր, 35

«Մանչեսթեր Յունայթեդի»­ Թվիթերի պաշտոնական էջում խաղից հետո անցկացրած քվեարկության արդյունքով «Մանչեստեր Յունայթեդ»­ – «Վեստ Հեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հայ կիսապաշտպանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս