Բաժիններ՝

Աշխարհի ամենատարեց բնակչուհին պատմել է երկարակեցության գաղտնիքների մասին

Աշխարհի ամենատարեց բնակչուհին՝ իտալուհի Էմմա Մորանոն, տոնել է իր 117-ամյակը եւ նշել, որ իր երկարակեցության գաղտնիքը ձվի ու թխվածքաբլիթի գործածումն է: Այդ մասին գրել է Mashable-ը:

The Guardian-ին տված հարցազրույցում Մորանոն պատմել է իր սննդակարգի մասին: «Ես օրական երկու ձու եւ թխվածքաբլիթ եմ ուտում: Բայց ես շատ չեմ ուտում, որովհետեւ ատամ չունեմ»,- պարզաբանել է նա: Մորանոն 117-ամյակը տոնել է նոյեմբերի 29-ին Իտալիայի Վերբանիա կոմունայում գտնվող իր տանը: Նրան ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու էին եկել երկու զարմուհիները, խնամողները եւ նրա բժիշկը:

Մորանոն ամուսնացել է երկու անգամ: Նրա առաջին ամուսինը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Երկրորդի հետ իտալուհին 26 տարեկանում ամուսնացել է առանց սիրելու եւ տանջվել է ընտանեկան բռնությունից: Չնայած խլությանը եւ տեսողության հետ կապված խնդիրներին, ռեկորդակրուհին լավատեսորեն է տրամադրված: Կնոջը շնորհավորել են կոմունայի իշխանությունները եւ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս