Լևոն Զուրաբյանն ապշած է. «Մեր ազգային ըմբռնումների մեջ Գալուստ Սահակյանը չկա»

«Նախ` ապշած եմ, որովհետև պարզվում է, որ Գալուստ Սահակյանի խոսքը հնարավոր չէ հասկանալ ու ըմբռնել, որովհետև նա մի ֆրազ ասաց, որը ես չեմ կարողանում ընկալել: Ես սովոր եմ հակառակորդին հարգել և փորձում եմ ամեն կերպ ռասշիֆրովկա անել ու հասկանալ այդ ֆրազը, բայց չի ստացվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով երեկ ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքին, թե «Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է»:

Լ. Զուրաբյանը Գ.Սահակյանին հակադարձեց վերջինիս ոճի մեջ.

«Մեր ազգային ըմբռնումների մեջ Գալուստ Սահակյանը չկա, որովհետև առհասարակ նրան ըմբռնելը բարդ է: Դժվարանում եմ ասել, թե ԱԺ նախագահի ո՞ր ասածը պետք է լուրջ ընկալել, ո՞րը՝ ոչ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս