Վրաստանի ընդդիմությունն անօրինական է ճանաչել խորհրդարանական ընտրությունները
Վրաստանում ընդդիմադիր 9 կուսակցությունները հրապարակել են միասնական հայտարարություն, որում երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները որակում են անօրինական, հաղորդում է RIA Novosti-ն։
Փաստաթուղթն ստորագրել են ընդդիմադիր «Ազատ Վրաստան», «Լեյբորիստական կուսակցություն», «Նոր աջեր» կուսակցությունները, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցությունը և ուրիշներ: Ընդդիմադիրները պահանջում են ձայների վերահաշվարկ վիճելի ընտրատեղամասերում:
«Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն անցած խորհրդարանական ընտրությունները գնահատում են որպես համատարած կերպով կեղծված, անազատ և անարդար … Պատրաստակամություն ենք հայտնում միավորել մեր ուժերը, որպեսզի բացահայտենք օրենքով սահմանված կոնկրետ խախտումները»,-ասվում Է հայտարարության մեջ։