Թուրքիայի դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում հեղաշրջման փորձի մասնակից զինվորականների համար
Ստամբուլի դատախազությունը առաջ է քաշել առաջին մեղադրական եզրակացությունը հուլիսի 16-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակից զինծառայողների նկատմամբ, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Փաստաթղթում նշված է 62 զինծառայողի անուն, այդ թվում՝ 28 սպայի, որոնք հեղաշրջման գիշերը փորձել են գրավել Ստամբուլի «Սաբիխ Գյոկչեն» օդանավակայանը։
Դատախազությունը նրանց համար պահանջել է եռակի ցմահ ազատազրկում։
Հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում սպանվել էր 240 մարդ, ավելի քան 2000 մարդ վնասվածքներ էր ստացել։