Հյուսիսային Կորեան սուգ է հայտարարել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ
Հյուսիսային Կորեան եռօրյա սուգ է հայտարարել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հյուսիսկորեական Rodong թերթին։
Համաձայն Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի թերթի՝ երկրում նոյեմբերի 28-30-ը բարձրացվելու են սգո դրոշներ։
Նոյեմբերի 27-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Կուբա ցավակցական հեռագիր էր ուղարկել։