Բաժիններ՝

Ռուսամետ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթանակել է Ֆրանսիայի աջերի և կենտրոնամետների փրայմերիզում

Ֆրանսիայի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ֆիյոնը երեկ հաղթանակ է տարել աջերի և կենտրոնամետների փրայմերիզի երկրորդ փուլում և կառաջադրվի 2017թ. նախագահական ընտրություններում, հայտնում է RIA Novosti-ն:

Սոցիալական և տնտեսական օրակարգի բազմաթիվ կետերով Ֆիյոնի հայացքները նման են աջերի և կենտրոնամետների ճամբարի իր մրցակիցների դիրքորոշումներին, սակայն արտաքին քաղաքականության դիրքորոշման ապատճառով նախկին վարչապետին քարոզարշավի ընթացքում համարում են «ամենառուսամետ թեկնածուն»։

Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի ամենախոշոր ընդդիմադիր ուժից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում էր 7 թեկնածու՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ֆիյոնը, նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն, ինչպես նաև պատգամավորներ Բրյունո լե Մերը, Նատալի Կոստյուշկո-Մորիզեն, Ժան-Ֆրեդերիկ Պուասոնն ու Ժան- Ֆրանսուա Կոպեն։

Փորձագետները կանխատեսում էին Ժյուպեի հաղթանակը, որը սոցհարցումների ֆավորիտն էր, Ֆիյոնին հատկացվում էր 2-րդ-3-րդ տեղը։

Սարկոզին շնորհավորել է Ֆիյոնին փրայմերիզում տարած հաղթանակի կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս