Բաժիններ՝

Քերին փորձում է Սիրիայի հարցով պայմանավորվել Ռուսաստանի հետ մինչ Թրամփի երդմնակալությունը. WP

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շարունակում է ջանքեր գործադրել՝ Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով համաձայնության գալու վերաբերյալ, չնայած պաշտոնից իր մոտալուտ հեռանալուն, գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչին։

«Հեռացող պետաքարտուղար Ջոն Քերին դիվանագիտական անդադրում ու անգամ անհավանական ջանքեր է գործադրում, որպեսզի համաձայնության գա Ռուսաստանի հետ՝ Հալեպի պաշարմանը վերջ տալու նպատակով»,- գրում է թերթը։

Ջանքերից եմկը պարբերականը նշում է Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ շաբաթը երկու անգամ հեռախոսազրույցները, ինչպես նաև Պերուի գագաթաժողովում դիվանագետների վերջին հանդիպումը։

Washington Post-ի տվյալով՝ Քերին մտավախություն ունի, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բոլորովին այլ համաձայնության կգա Մոսկվայի հետ, ինչի արդյունքում Վաշինգտոնը կհայտնվի «անմիջականորեն Ասադի կողքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս