Բանանով հիասքանչ տորթ, որը պետք չէ թխել
«Բանոֆի» տորթը՝ ծնունդով հին բարի Անգլիայից, պատրաստվում է շատ արագ:
Բաղադրիչները.
Հիմքի համար
1. Թխվածքաբլիթ – 300 գ
2. Կարագ – 100 գ
Խճողակի համար
1. Եփված խտացրած կաթ
2. Բանան – 3 հատ
3. Սերուցք – 450 մլ
4. Շաքարի փոշի – 2 ճ/գ
5. Կակաո
6. Սուրճ
7. Շոկոլադ
Պատրաստման եղանակը.
1. Թխվածքաբլիթը մանրացնել բլենդերի միջոցով:
2. Ավելացնել հալած կարագը, լավ խառնել:
3. Ստացված զանգվածը դնել կաղապարի մեջ, մի փոքր սեղմել և 20 րոպե դնել սառնարանում:
4. Հետո զանգվածի վրա հաստ շերտով լցնել եփված խտացրած կաթը:
5. Կտրատել բանանը և շարել զանգվածի վրա:
6. Հարել սերուցքը շաքարի փոշու հետ այնպես, որպեսզի ստացվի պինդ զանգված: Ստացված զանգվածը լցնել հրուշակային պարկի մեջ և սկսել ստեղծագործել:
7. Շաղ տալ կակաո կամ սուրճ, կարելի է վրան լցնել տաք շոկոլադ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը