Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իվան Միկոյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Միկոյանների ընտանիքին՝ ակնառու ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանի մահվան կապակցությամբ:

«Նա օժտված էր զարմանալի աշխատունակությամբ ու արարելու մեծ էներգիայով և մինչև կյանքի վերջին օրերն իր ամբողջ ուժերը ներդրեց ի շահ ավիացիայի զարգացման:

Նրա հեռանալը անփոխարինելի կորուստ է բոլորիս համար: Անկեղծորեն կիսում եմ վիշտը, խորին ցավակցության և զորակցության խոսքեր եմ հղում ռազմական ավիացիայի զարգացման գործում ծանրակշիռ ներդրում ունեցած առաջատար ավիակոնստրուկտորի ընտանիքին, ընկերներին և մտերիմներին:

Իվան Անաստասի Միկոյանի լուսավոր հիշատակը ընդմիշտ կպահպանվի մեր սրտերում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930