«Մարսիալը կարող էր խաղալ «Ֆեյենորդի» հետ, բայց պետք էր շանս տալ Մխիթարյանին». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե ինչու թիմի հարձակվող Անտոնի Մարսիալը չի ընդգրկվել Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդի» դեմ խաղի (4:0) հայտացուցակի մեջ: Ըստ պորտուգալացի մասնագետի խոսքերի, նա որոշել է շանս տալ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով հազվադեպ է դաշտ դուրս գալիս այս մրցաշրջանում:
«Մարսիալի հետ ամեն ինչ կարգին է, նա կարող էր խաղալ այս խաղում, բայց ես չէի կարող դաշտ դուրս բերել 12 խաղացողի, կամ հայտավորել 19 կամ 20 փոխարինող: Դուք ուզում էիք տեսնել Մխիթարյանին, դա էի ուզում նաև ես: Չեմ կարող օգտագործել բոլոր խաղացողներին միաժամանակ: Անտոնին խաղացել էր «Արսենալի» դեմ, պետք էր շանս տալ Հենրիխին»,- Մոուրինիոյին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը