Բանանն ու դարչինը՝ հրաշք միջոց առողջական որոշ խնդիրների դեմ
Բանանի և դարչինի խառնուրդը տարօրինակ համ ունի, սակայն շատերն են սիրում այս հյութը: Չնայած իր տարօրինակ համին՝ այս հյութը չափազանց օգտակար և հզոր դեղամիջոց է:
Այս կոկտեյլը շատ հեշտ է պատրաստվում: Հիմնական բաղադրիչը՝ բանանը, կալիումի, մագնեզիումի և ֆոսֆորի բնական աղբյուր է: Կալիումն օգտակար է մկանների համար, հատկապես՝ սրտի մկանների համար: Ֆոսֆորը կօգնի օրգանիզմին յուրացնել ածխաջրերը:
Դարչինը կանխարգելում է Ալցհեյմերը, Պարկինսոնը, ցրված սկլերոզը, տարատեսակ խոցերն ու մենինգիտը:
Հիշեք, որ դարչինը պետք է բնական վիճակում օգտագործել, այսինքն՝ հենց փայտիկները, այլ ոչ թե՝ փոշին:
Այս յուրահատուկ համեմունքն օգնում է պայքարել անպտղության դեմ, քանի որ կարգավորում է կանացի և տղամարդու հորմոնները: Բացի այդ, դարչինն իջեցնում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը:
Արդեն 3 օրվա օգտագործումից հետո կտեսնեք այս կոկտեյլի ազդեությունը:
Դարչինով բանան
Բաղադրություն
- 1 լ ջուր
- 2 կտրատած բանան
- 2 ձողիկ դարչին
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացրեք դարչինով: Տաք ջրի մեջ լցրեք բանանը, թողեք ջուրը եռա: Կոկտեյլը սառեցրեք և խմեք՝ քնելուց մեկ ժամ առաջ:
Կոկտեյլը լավացնում է մարսողությունը, քունը, հիշողությունը, բարձրացնում է հեմոգլոբինը: Հանգստացնում է նյարդային համակարգը:
Բուժիչ կոկտեյլն օգտագործեք մեկ շաբաթ շարունակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը