Բաժիններ՝

ԱՄՆ Պետդեպը դեմ է ռուսական լցանավերի՝ Եվրոպայի նավահանգիստներ մուտքին

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները արտահայտել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը ռուսական լցանավերի վերաբերյալ, որոնք ավիացիոն վառելիք են մատակարարում Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիացիոն խմբին։

Նրա խոսքով՝ մյուս պետությունները չպետք է աջակցություն ցուցաբերեն ռուսական նավերին, որոնք վառելիք են տեղափոխում, հայտնում է TASS-ը։

Թոները խոստովանել է, որ այդ երկրների իշխանությունները իրավունք ունեն որոշել՝ թողնեն իրենց նավահանգիստներ այդ լցանավերը, սակայն, միաժամանակ, պետք է գիտակցեն իրենց գործողությունների պատասխանատվությունը։

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրները չպետք է աջակցություն ցուցաբերեն վառելիք տեղափոխող ռուսական լցանավերին, որոնք օգտագործվելու են ավիահարվածներ հասցնելու համար»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։

Նախօրեին ԵՄ հետախուզությունը հայտարարել էր, որ Հունաստանն ու Կիպրոսը խախտում են պատժամիջոցային ռեժիմը՝ իրենց նավահանգիստներում ընդունելով ավիավառելիքով լի ռուսական լցանավերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս