ԱԶԲ-ն Հայաստանի ենթակառուցվածքների ամրապնդմանը կուղղի ևս 30 մլն դոլար
Ասիական զարգացման բանկից կներգրավի 30 մլն դոլարի, իսկ Զարգացման ֆրանսիական գործակալությունից 40 մլն եվրո վարկային միջոցներ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում նշեց, որ ԱԶԲ-ից ստացվելիք միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների ամրապնդմանը, իսկ ֆրանսիական գործակալությունից ստացվածը բյուջետային աջակցություն է:
Ենթակառուցվածքների կայունության ապահովման ծրագրի 2-րդ փուլի ուղղություններն են էներգետիկ հատվածն ու քաղաքային ճանապարհների ցանցի զարգացումը: