Բաժիններ՝

ՌԴ-­ում առաջարկում են խստացնել բժիշկների վրա հարձակման համար պատիժը

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների նկատմամբ մահափորձ իրականացնողների համար սահմանել 12 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-­ը:

Փոփոխությունների անհրաժեշտությունը ՌԴ առողջապահության նախարարությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ հաճախակիացել են բժիշկների, մասնավորապես` շտապ օգնության աշխատակիցների վրա հարձակման դեպքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս