«Մի՛ շտապեք եզրակացություններ կատարել». Օբաման՝ Թրամփի մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է անում այլ երկրների բնակիչներին չշտապել եզրակացություններ կատարել, թե ինչ քաղաքականություն կիրականացնի երկրի ապագա նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է TASS-ը:
«Կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի ողջ աշխարհում չշտապեն եզրակացություններ կատարելիս և նորընտիր նախագահին հնարավորություն տան՝ հավաքելու թիմ, ծանոթանալ ընթացկ հարցերին, որոշել, թե ինչպիսին կլինի իր քաղաքականությունը»,- ասել է Օբաման Պերուի մայրաքաղաք Լիմայում քաղաքացիական երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ «այն, թե ինչպես է մարդը անցկացնում իր նախընտրական քարոզարշավը, միշտ չէ, որ համընկնում է նրա հետ, թե ինչպես է երկիրը ղեկավարում»:
Օբամայի կարծիքով՝ նախընտրական արշավի ժամանակ թեկնածուները ձգտում են «խաղալ ընտրողների զգացմունքների վրա»:
«Այնուհետև ձեր առաջ ծառանում է իրականությունը, հարկավոր է հասկանալ, թե ինչպես այն հաղթահարել»,- եզրակացրել է Օբաման:
Օբաման արդեն մատնանշել է, որ ավելի վաղ Թրամփը արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ՆԱՏՕ-ի առաջ ստանձնած պարտավորություններին և նշել է, թե չի կարծում, որ Լատինական Ամերիկայի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը կփոխվի: