Բաժիններ՝

Գիտե՞ք, որ iPhone-ը հետևում է քաղաքում ձեր տեղաշարժին

Ի՞նչ անել, եթե iPhone-ը գրառում է բոլոր վայրերը, ուր դուք լինում եք, ընդ որում, րոպեների ճշտությամբ։ Այսպես ամեն օր։ Lifer.com.ua կայքը գրում է, որ դուք կարող եք և չկասկածել, որ ձեր բջջային հեռախոսը լրտեսում է ձեզ, սակայն այն լռությամբ հավաքում է բոլոր տվյալները, որոնք կարող է։ Apple-ի սմարթֆոնների ամենավտանգավոր և քիչ հայտնի ֆունկցիան մեր տեղաշարժին հետևելն է։ Նա նույնիսկ գիտի, թե որտեղ եք դուք աշխատում և ապրում, որքան ժամանակ եք անցկացնում այս կամ այն վայրում։ Apple ընկերությունը պնդում է, որ այս տվյալները պահպանվում են միայն և միայն սմարթֆոնում։ Սակայն, եթե օգտագործում եք Apple-ի կամ Google-ի քարտեզները, կարող եք վստահ լինել, որ այս ընկերություններից յուրաքանչյուրն անանուն հավաքում է տվյալները։

pexels-photo

Այս ֆունկցիան, ի դեպ, բազմաթիվ հայցերի առիթ է դարձել տեխնոլոգիական գիգանտի հետ։ Անձնական կյանքի և տվյալների պաշտպանությամբ զբաղվողները հաճախ են բարձրացնում այս հարցը։ «Եթե դա այդքան օգտակար ֆունկցիա է, ապա ինչո՞ւ է այն գաղտնի,- նշում է Electronic Frontier Foundation-ի տեխնոլոգ Նոյ Շվարցը, – Այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել՝ ձեր գործընկերներին վիրավորելու համար։ Այն կարող է օգտագործել Ոստիկանությունը՝ ձեզ բռնելու համար։ Ձեր տեղաշարժին կկարողանա հետևել ձեր ղեկավարը, եթե հասանելիություն ստանա ձեր աշխատանքային հեռախոսին»։ Որոշակի ճնշման արդյունքում ընկերությունն օգտատերին հնարավորություն տվեց անջատել այս ֆունկցիան։

1. Ընտրեք «Կարգավորումներ» հատվածը («Настройки», «Settings»):
2. Ընտրեք «Անվտանգություն» հատվածը («Конфиденциальность», «Privacy»)։
3. Ընտրեք «Գտնվելու վայրի ծառայություններ» («Службы геолокации», «Location services»)։
4. Ընտրեք «Համակարգային ծառայություններ» («Системные службы», «System services»):
5. Անջատեք «Ախտորոշում» հատվածը («Геолокационные iAd», «Диагностика», «Diagnpstics»)։
6. Ջնջեք արդեն իսկ հավաքված տեղեկատվությունը սմարթֆոնից։

2107-1

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս