«Ո՛չ արտաքնապես, ո՛չ հոգեպես ես բացարձակապես նման չեմ Էդուարդ Շարմազանովին». Նաիրա Զոհրաբյան

«Ես բացարձակապես նման չեմ` ո՛չ արտաքնապես, ո՛չ հոգեպես, Էդուարդ Շարմազանովին, էնպես որ ՀՀԿ-ի հետ կապված բոլոր հարցերով հորդորում եմ դիմել Շարմազանովին: Ինձ բացարձակապես դա չի հետաքրքրում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հրաժարվելով մեկնաբանել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, որ առաջիկա օրերին դիմում կներկայացնի ՀՀԿ-ին անդամակցելու համար:

Մեր հարցին, թե կառավարության ղեկավարի ու անդամների կուսակցականացումն ինչպե՞ս կազդի քաղաքական գործընթացների վրա, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, թե չի կարծում, որ առանձնապես որևէ կերպ ազդում է, որովհետև բոլորի համար էլ հասկանալի է, որ անգամ անկուսակցական լինելով, իրենք սպասարկում են իշխող կուսակցության շահերը. «Այնպես որ, Հանրապետականի զնաչոկով դա կանեն, թե դոշներին որևէ զնաչոկ չի լինի, մեծ առումով դա որևէ բան չի փոխելու: Ուստի, չեմ կարծում, որ դրա շուրջ` ով կդառնա կուսակցական, ով չի դառնա, արժի ընդհանրապես աժիոտաժ սարքել»:

Տեսանյութեր

Լրահոս