Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արամ Աթեշյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Այս մասին տեղեկացնում է Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Տ. Հարություն աբեղա Տամատյանը, Գրիգոր քահանա Տամատյանը և Մկրտիչ Սերթշիմշեքը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը հայտնել էր, որ Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարճատև այցով ժամանել է Հայաստան։ Նա իր այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի վանատանը և հանդիպելու է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս