Բաժիններ՝

Թրամփի հաղթանակը կանխատեսած ամերիկացի պրոֆեսորը նոր կանխատեսում է կատարել. CNN

Ամերիկացի պրոֆեսոր Ալան Լիչթմենը, որը 1984 թվականից սկսած գուշակել է ԱՄՆ բոլոր նախագահական ընտրությունների հաղթողներին և կանխատեսել էր նոյեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում Միացյալ Նահանգների նախագահ միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը, նոր կանխատեսում ունի Դոնալդ Թրամփի համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Էրին Բըրնեթի Erin Burnett OutFront հաղորդման շրջանակում պրոֆեսորը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփին կսպառնա իմփիչմենթ։

Լիչթմենը, որը դասավանդում է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում, խոստովանում է, որ օգտագործում է իր համակարգը, որը հայտնի է «Սպիտակ տան բանալիները» անվանմամբ։ Մեթոդը ներառում է 13 կետ, որոնց հիման վրա պրոֆեսորը գուշակում է ընտրությունների ելքը։

Եվ այնուամենայնիվ, երբ նա կանխատեսում է Թրամփի իմփիչմենթի գործընթացը, հայտարարում է, որ հիմնվում է իր զգացողության վրա։

«Նախ և առաջ՝ Թրամփն ողջ կյանքի ընթացքում նա խաղացել է արագ և իր կանոններով։ Նա օգտագործում էր բարեգործությունը սեփական բիզնես կարիքների համար»,- ասում է Լիչթմենը՝ ակնարկելով Թրամփի՝ քարոզարշավի ժամանակ կատարած անօրինական գործերը և հարկային պարտավորությունները։

Հաղորդավարուհին, ի պատասխան պրոֆեսորի մեղադրանքների, հարցնում է, թե ինչպես կարող է տեղի ունենալ իմփիչմենթի գործընթացը, երբ Սպիտակ տանն ու Սենատում նստած են հանրապետականները։

«Հանրապետականները նյարդայնանում են Դոնալդ Թրամփի պատճառով։ Ոչ ոք չգիտի, թե ինչին է նա իսկապես հավատում կամ որտեղ նա կանգ կառնի։ Նա անկառավարելի է։ Հանրապետականները կնախընտրեին ունենալ Մայք Փենսին, որը բացարձակապես կանխատեսելի պահպանողական հանրապետական է»,- հայտարարել է Ալան Լիչթմենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս