Բաժիններ՝

«Ինչն ազգային է՝ պետք է ողջունենք». Սեյրան Սարոյանը՝ 1000 դրամների մասին

«Բա թուրքից ի՞նչ եք սպասում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման լակոնիկ պատասխան տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` մեկնաբանելով վերջին օրերի սահմանային լարվածությանը:

Ըստ նրա` հակառակորդից այլ բան ակնկալել չի էլ կարելի:

Ս.Սարոյանը ողջունեց ազգ-բանակ գաղափարախոսությունը և 1000 դրամների պարտադիր ապահովագրության նախագիծը` հորդորելով սպասել՝ մինչև օրինագծերի փաթեթը քննարկվի Ազգային ժողովում. «Իհարկե, ինչն ազգային է, պետք է ողջունենք: Անպայման կխոսամ, կասեմ, սպասեք»:

Հարուստներից և չունևորներից միևնույն չափով գանձումների հարցում Ս.Սարոյանը խնդիր չի տեսնում. «Այ մարդ, է նրանք էլ թող շատ տան, նրանք էլ: Հըլը թող քննարկենք, հետո կերևա»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս