Բաժիններ՝

Ֆեյսբուքը սխալմամբ հաղորդել է հարյուրավոր օգտատերերի մահվան մասին

Ֆեյսբուք սոցիալական ցանցը սխալմամբ հաղորդել է հարյուրավոր օգտատերերի մահացած լինելու մասին: Նրանց մահացած լինելու մասին տեղեկությունը տեղադրվել է նրանց էջերում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը:

Նման տեղեկատվություն է տարածվել նաև սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջում: Այդտեղ նրա մահվան մասին տեղեկատվություն է հայտնվել:

Ֆեյսբուքը ներողություն է խնդրել կատարվածի համար: «Դա եղել է ահավոր սխալմունք, որը մենք շտկել ենք»,-ասված է սցիալական ցանցի տարածած հաղորդագրությունում: Այդուհանդերձ, Ֆեյսբուքը հրաժարվել է կոնկրետ տեղեկություն տրամադրել այն օգտատերերի թվի վերաբերյալ, որոնց առնչվել է այս խնդիրը:

Ֆեյսբուքը առաջատար սոցիալական ցանցերից է: Այն հիմնվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի և իր երեք համակուրսեցիների կողմից Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս