««Մենք չափազանց մեծ խնդիրների առաջ կկանգնենք, եթե չսկսենք վերջապես մենք բզբզալ ճակատում». Ազատամարտիկ

«Դիվանագիտությունն ամենակարող է՝ երկարաձգելու համար այս պատերազմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Ըստ նրա՝ ԼՂՀ հակամարտությունը, ի վերջո, պատերազմով է հանգուցալուծվելու. «Մենք չափազանց մեծ խնդիրների առաջ կկանգնենք, եթե չսկսենք վերջապես մենք բզբզալ ճակատում: Ագրեսորի հետ  աշխարհն ավելի շատ է բանակցում ու իր կարծիքն ավելի շատ է լսում»:

Վ. Վարդանովի խոսքով՝ մեր ռազմական պատրաստվածությունը լավ որակի վրա է. «Մանավանդ սահմանամերձ գոտում շատ լավ պատրաստություն, մարտունակություն ունեն, բայց եթե իրենք պատրաստվում են միայն պաշտպանվել, դա օրերից մի օր մեզ մի խնդրի կբերի: Լավն ա մեր բանակը, բայց եթե անընդհատ խփեն, մի օր այդ պաշտպանությունը կարող է ճեղք տալ»:

Ասուլիսին ներկա ազատամարտիկ Շահե Աճեմյանն էլ կարծիք հայտնեց, ու այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, նորություն չէր. «Անկանխատեսելի է մեր թշնամին, կարող են ամեն պահի ներխուժել, ամեն բանի պետք է պատրաստ լինենք: Դիվանագիտական բոլոր հարցերը լուծելը փակուղի է մտել, ապրիլին փորձեցին, մի կերպ միջազգային հանրությունը թույլ չտվեց: Մի բան պարզ է՝ այս հարցը պատերազմով է լուծվելու, բայց չգիտենք՝ երբ, իրենք են հարձակվում, մենք միշտ պետք է պատրաստ լինենք: Ադրբեջանի ներքին խլրտումներից մարդկանց շեղելու համար նման բաներ են անում: Նորություն չէ սա, ամեն ինչի պետք է պատրաստ լինենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս