Բաժիններ՝

Օբաման փորձել է համոզել Էրդողանին՝ վերանայել Անկարայի վերաբերմունքը սիրիացի քրդերի նկատմամբ. Reuters

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձել է համոզել իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին վերանայել Անկարայի վերաբերմունքը սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) մասնակցության հարցի նկատմամբ՝ կապված Սիրիայի Ռաքքա քաղաքի՝ ԴԱԻՇ-ից ազատագրման գործողության հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։

Հոկտեմբերի վերջին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ռաքքայի ազատագրմանը պայմանով, որ դրան չմասնակցեն սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը։

Պաշտոնյաների խոսքով՝ հոկտեմբերի վերջին Օբաման ավելի քան 2 ժամ այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։

Ինչպես հայտնում է գործակալությունը, սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը ԱՄՆ-ի ամենագլխավոր դաշնակիցներն են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ։

«Մեզ համար կարևորն այն է, որպեսզի թուրքերը զսպվածություն ցուցաբերեն և չտրվեն գայթակղությանը՝ անել ինչ-որ բան, որը կթեժացնի հակամարտությունը, ինչը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- կարծում է գործակալության աղբյուրներից մեկը։

Ինչպես նշում է գործակալությունը, ներկայումս իր տեսակի մեջ արշավ է՝ ազատագրելու Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ քաղաքը։ Եթե հաղթանակեն թուրքական կողմից աջակցություն ստացող զորքերը, ապա սիրիացի քրդերը կարող են հրաժարվել մասնակցել Ռաքքայի ազատագրման գործողությանը, ինչը կարող է արմատապես փոխել Սիրիայում իրադարձությունների ընթացքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս