Ռուսաստանը նոյեմբերի 4-ին 10-ժամանոց մարդասիրական դադար է հայտարարում Հալեպում
Սիրիայի Հալեպ քաղաքում նոյեմբերի 4-ին հայտարարվում է 10-ժամանոց մարդասիրական դադար, հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Նրա խոսքով՝ դադարը հայտարարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ և տևելու է ժ. 9:00-19:00-ը։
Որոշումը համաձայնեցվել է սիրիական ղեկավարության հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռազմական գործողությունների ժամանակ ռուս զինվորականները առաջարկում են զինյալներին հեռանալ Հալեպից։
«Դրա համար բացվել է 2 միջանցք, որից հետ են քաշվելու կառավարական բոլոր զորքերն ու տեխնիկան»,- ասել է Գերասիմովը։
Նրա խոսքով՝ ևս 6 միջանցք է գործում խաղաղ բնակիչների և վիրավորների տարհանման համար։